Որտեղի՞ց ԻԼԻՊ-ին զենք. Amnesty International-ը հաղորդել է դրանց մատակարարման աղբյուրների մասին
Աշխարհ
Զենքի հիմնական մասը, որի օգնությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային հանցագործություններ են կատարում Սիրիայում և Իրաքում, նրանց ձեռքն է ընկել Իրաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է Amnesty International («Միջազգային համաներում») իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որը հրապարակել են բրիտանական ԶԼՄ-ները:
Փաստաթուղթը պատրաստվել է մի քանի հազար տեսագրությունների և ֆոտոնյութերի հիման վրա: Դրանում նշվում է, որ ԻՊ-ի զինյալների մոտ գտնվող «շատ մեծ քանակությամբ տարատեսակ զենքը կապված է տասնամյակներով Իրաք զենքի անպատասխանատու մատակարարումների և դրանց պահպանման ոլորտում ԱՄՆ-ի գլխավորած օկուպացիոն վարչակազմի բազմակի ձախողումների հետ»: Ներկայումս ահաբեկիչներն օգտագործում են մի քանի տասնյակ երկրից ստացված զենքն ու զինամթերքը:
«Տասնամյակներ շարունակ Իրաքում զենքի հսկայական հոսքերի վատ կարգավորումը և դրանց նկատմամբ հսկողության բացակայությունը ԻՊ-ին և զինված մյուս խմբավորումներին ստառազինություններ ձեռք բերելու աննախադեպ հնարավորություն է ապահովել»,- արձանագրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պատրիկ Ուիլքենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից