Ուրիխանյան VC Աշոտյան
Վերլուծական
Դեռ 1-2 օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ԱԺ ամբիոնից դիտողություն էր անում ընդդիմադիր պատգամավորներին՝ նշելով, որ ընդդիմադիրների կողմից վիրավորանքներն ընդունելի չեն, և դրա փոխարեն ինքը կցանկանա լսել սուր ելույթներ, որտեղ բարձրացվում են կոնկրետ խնդիրներ: Իհարկե, դժվար է չհամաձայնել Աշոտյանի այս մտքին, քանի որ իսկապես կառուցողական մոտեցումները, կառուցողական քննադատություններն ու բանավեճերն են, որ հանգեցնում են կոնկրետ հարցի լուծման, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքները, որոնք կարող են շարունակվել, բորբոքվել՝ արդյունքում ստեղծելով միայն ատելության մթնոլորտ, և ոչ մի գործնական քայլ:
Եվ ահա եղավ պատասխան «սուր ելույթը» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից, որն իր մեջ չէր պարունակում ոչ մի վիրավորական խոսք, ոչ մի ոչ կոռեկտ արտահայտություն, այլ ամբողջությամբ վերաբերում էր կրթության ոլորտում առկա խնդիրներին: Իմ կարծիքով՝ սա հենց այն ելույթն էր, որն ակնկալում էր լսել Կրթության նախարարը: Եվ եթե հավատանք նախարարի խոսքին, ուրեմն պետք է ակնկալենք Ուրիխանյանի ելույթում բարձրացված խնդիրների աստիճանաբար լուծումներ: Մնում է մի փոքր սպասել և տեսնել՝ իսկապե՞ս նախարար Աշտոյանն ինքն էլ է այդպես կառուցողական, ինչպես որ կոչ է անում լինել ընդդիմադիրներին, իսկապե՞ս հաշվի է առնում կոնկրետ առաջարկները և փորձում դրանք կյանքի կոչել, թե՞ դրանք զուտ գեղեցիկ խոսքեր են:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում