Սիրիական բանակը գրավել է Հոմսը.ԶԼՄ-ներ
Աշխարհ
Բրիտանական BBC կորպորացիան հայտնում է, որ հակաասադական ուժերը լքում են Հոմս քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից ընդամենը 160 կիլոմետր հեռավորության վրա: Լրագրողների տվյալով՝ դա Սիրիայի կառավարության ու ապստամբների միջև բանակցությունների արդյունք է: Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին զինադադարի ու քաղաքը կառավարական ուժերին հանձնելու շուրջ, որտեղ շուրջ 4 տարի առաջ բռնկվել էին բողոքի առաջին ակցիաները:
Հաղորդվում է, որ ընդդիմության ուժերն ամրանում են Իդլիբի հյուսիսային շրջաններում, որոնք Սիրիայի ազատ բանակի վերահսկողության ներքո են գտնվում:
Իսկ Լաթաքիայի ռազմավարական կարևոր քաղաքը՝ Սալման, որից ճանապարհ է բացվում դեպի Իդլիբ ու թուրքական սահման, սիրիական բանակի վերահսկողության տակ էր անցել նոյեմբերի 30-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից