Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ՀՀ ոստիկանությունում

Իրավունք

Ապրիլի 26-ից 27-ը Երևանի «Անի» հյուրանոցում անցկացվեց ԵՄ/ԵԽ Արևելյան «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի հերթական տարածաշրջանային սեմինար՝ «Իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների միջեւ համագործակցությունը» թեմայով: Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներն ու փորձագետները։

Միջոցառմանը հրավիրված էին նաեւ ինտերնետ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ։

Իր ելույթում անդրադառնալով արդիական թեմայով տարածաշրջանային նմանօրինակ սեմինարի անցկացման կարևորությանը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշեց. «Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև կիբեռհանցագործությունները՝ դառնալով տրանսնացիոնալ, մտնելով տնտեսության բոլոր ոլորտները և ձեռք բերելով նոր ձևեր: Կիբեռհանցագործություններն այսօր սկսվում են մի երկրում, կարող են շարունակվել տարբեր երկրներում և ավարտվել բոլորովին այլ երկրում: Հանցագործներն օգտվում են պետությունների օրենսդրական դաշտի տարբերություններից, թերություններից և հակասություններից: Այս չարիքի դեմ ոչ մի պետություն չի կարող պայքարել առանձին վերցրած և գտնում ենք, որ «Կիբեռհանցագործությունների մասին» եվրոպական կոնվենցիան այսօր այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս պետություններին միավորել իրենց ջանքերը, մշակել ընդհանուր մոտեցումներ և մեխանիզմներ այս հանցատեսակների դեմ պայքարում:

ՀՀ իրավապահ մարմիններն այսօր ստեղծել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանում, գործում է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի և Մեծ ութնյակի (G-8) 24/7 ազգային կոնտակտային կետը:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի խնդիրները գտնվում են ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընդգրկված են ոստիկանության բարեփոխումների ծրագրում: Բացի այդ այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ: 2011 թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան օգնությամբ վերազինվեց ՀՀ ոստիկանության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, իսկ այս տարի ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նույն բաժնին աջակցելու այս ոլորտում գործող օրենսդրության միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան օրենսդրական փոփխությունների փաթեթի մշակման խնդրում: Մշակվել է համատեղ գործողությունների ծրագիր:

Եվրոմիության/Եվրոխորհրդի Արևելյան գործընկերություն - «Միջոց» ձեռնարկի շրջանակներում «Համագործակցություն կիբեռհանցագործության դեմ պայքարի ոլորտում» այս ծրագրի արդյունքներից կարելի է համարել նաև այն, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում այս ամսվա սկզբին ստեղծվեց Կիբեռհանցագործությունների գործերով վարչություն, իսկ Ոստիկանությունում ներկայումս քննարկվում է Քննչական գլխավոր վարչությունում կիբեռհանցագործությունների գործերով մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման հարցը:

Կարծում ենք, սակայն, որ դեռ շատ անելիքներ ունենք, թե օրենսդրական դաշտում և թե պրակտիկ աշխատանքում:
Այս առումով անչափ կարևոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը, փորձագետների այցելությունները և փորձի փոխանակությունը:
Գտնում եմ, որ այս սեմինարը արդիական է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանի մյուս մասնակից պետությունների համար»:

Սեմինարի ընթացքում քննարկվել են հետեւյալ հարցերը.
- Ծրագրում ընդգրկված երկրներում իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների միջեւ համագործակցության ներկա վիճակը,
- Կիբերհանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության մասին 2008 թ. ուղեցույցի հիման վրա կողմերի միջեւ համագործակցության համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը,
- Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության վերաբերյալ կոնկրետ քայլերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված