ԱՄՆ-ը չի պաշտպանում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թուրքիայի առաջարկը. Սպիտակ տուն
Աշխարհ
Միացյալ Նահանգները չի պաշտպանում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին լրագրողների համար կազմակերպված ճեպասուլիսի ժամանակ հավաստել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:
«Նախագահ Էրդողանն արդեն որոշ ժամանակ Է, ինչ պնդում Է այդ առաջարկը,-ասել Է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:-Մենք մեր կողմից նախկինի պես այն լավագույն ռազմավարությունը չենք համարում առաջ շարժվելու համար»:
Էռնեստը հիշեցրել Է, որ Էրդողանի կողմից առաջարկվող գոտիների ստեղծումը «կպահանջի Էական ռեսուրսներ»: «Բանը չի սահմանափակվի այդ շրջանը պարեկող մի քանի կործանիչներով: Նման տարածք պաշտպանելու համար Էական ռեսուրսներ կպահանջվեն ցամաքում: Մինչդեռ զգալի ցամաքային ուժերի հատկացումն ուղղակիորեն հակասում Է այն ռազմավարությանը, որը շարադրել Է մեր նախագահը»,-հավելել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)