Ամերիկացի ձկնորսը 10 մլն դոլար է շահել վիճակախաղի տոմսով
Աշխարհ
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Քեյփ-Քոդ թերակղզուց ձկնորս Ուիլյամ Յանգը հիրավի հաջող «որս» Է արել: Նա 10 մլն դոլար Է շահել նահանգի իշխանությունների կողմից անցկացվող Mega Fortune ակնթարթային վիճակախաղով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խաղարկության կազմակերպիչների խոսքով՝ Ուելֆլիթ ափամերձ փոքր քաղաքի բնակիչը նախընտրել Է կանխիկ գումարի միանվագ վճարումը եւ կստանա 6,5 մլն դոլար: Ինչպես պատմել Է հաղթողը, նա պատրաստվում Է այդ գումարի մեծ մասը ծախսել իր ընտանիքի կենսապայմանները բարելավելու համար, իսկ մնացածը գործի մեջ Է դնելու:
20 դոլար արժեքով շահած տոմսը վաճառած խանութի տերը կստանա 50 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)