ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիայում նոր ավիաբազա բացելու մասին լուրերը
Աշխարհ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուսական երկրորդ ավիաբազայի շինարարության մասին տեղեկությունը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Նախ՝ տեղեկություն հնչեց քչերին ծանոթ քուվեյթյան թերթում, որից մեջբերում էր կատարել Reuters գործակալությունը, թե իբր «Շայրաթ» բնակավայրում նոր ռուսական ավիաբազա է բացվում:
«Պետք չէ լինել ռազմական մասնագետ՝ հասկանալու համար, որ «Խմեյմիմ» ավիաբազայից, որտեղ տեղակայված է ռուսական ավիախումբը, Սիրիայի ցանկացած կետին ռուսական ինքնաթիռներով հնարավոր է հասնել 30-40 րոպեում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ևս մեկ բազա բացելու ոչ մի անհրաժեշտություն չկա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից