ՌԴ ԱԳՆ-ն ԴԱԻՇ-ի դեմ միջուկային զենքի օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում
Աշխարհ
Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք օգտագործել ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրի բոլոր գործողությունները Սիրիայում համապատասխանում են ռազմական դոկտրինի դրույթներին:
«Ահաբեկիչների դեմ ոչ մի միջուկային զենքի օգտագործման անհրաժեշտություն չկա, նրանց դեմ հնարավոր է պայքարել ավանդական ռազմական միջոցներով և դա լիովին համապատասխանում է մեր դոկտրինին», - ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից