Այսօր ընտրողների՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջին օրն է
Հասարակություն
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով՝ այլ համայնքի հաշվառում ունեցող և քվեարկության օրը գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող և քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող քաղաքացիները, նաև՝ ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված և իրենց մշտական բնակության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները լիազոր մարմին կարող են դիմել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 7 օր առաջ, որի ժամկետը լրանում է 2012 թ. ապրիլի 29-ին:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային անձնագրային ծառայություններին հանձնարարել է 2012 թ. ապրիլի 29-ին աշխատանքը կազամակերպել այնպես, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց վերը նշված իրավունքները:
ՀՀ ոստիկանությունից քաղաքացիներին խնդրում են տարածքային անձնագրային ծառայություններ դիմել բացառապես ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու հարցերով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում