Time-ի վարկածով՝ «Տարվա մարդ» է ճանաչվել Անգելա Մերկելը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն՝ ամերիկյան Time ամսագրի վարկածով, ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հայտնի է դարձել NBC News հեռուստաալիքի՝ NBC News առավոտյան շոուի եթերում։ Երկրորդ տեղում է ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին։ Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Չորրորդ տեղում Black Lives Matter շարժման ակտիվիստներն են։ Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Time-ի վարկածով առաջին անգամ «Տարվա մարդը» հայտարարվել է 1927 թվականին։ Նա ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն էր, ով առաջին անգամ օդով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից