«Հրապարակ». Իշխանությունը մոբիլիզացվում է առանց Նալբանդյանի՝ ընդդեմ ԵԽԽՎ զեկույցների
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան հանրաքվեի մեծ մարաթոնն ավարտած Վիգեն Սարգսյանն իր մոտ էր հավաքել արտաքին գործոց նախարարության պատասխանատուներին: Միայն Նալբանդյանը չէր մասնակցում՝ Բրյուսելում է:
Ներկա էին ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ, ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամներ: Քննարկելու էին հունվարի կեսերին մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում ներառված Ռոբերտ Ուոլթերի, այսպես կոչված, «օկուպացված տարածքների», ինչպես նաեւ Միլիցա Մարկովիչի' Սարսանգի ջրամբարի մասին հակահայկական զեկույցների հետ կապված հակաքայլերը, մշակելու էին այդ ուղղությամբ մոտեցումները' Սփյուռք-Եվրոպա-Հայաստան տանդեմով, բոլոր հնարավորությունները վեր հանելու համար: Անդրադարձ է եղել նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների' հանրաքվեին տված գնահատականներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից