ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն
Արցախ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
«Համաձայն իր առաքելության' ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։
Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան