«Հանցագործներ մի փնտրեք, էս երկրում մի հոգի կա հանցագործ». ՀԱԿ երթը ԿԸՀ-ի դիմաց ավարտվեց (թարմացված, տեսանյութ)
Հասարակություն
Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթ:
15.07
«Այս պայքարից ժողովուրդը պարտված դուրս չի եկել, ժողովուրդն զգացել է հաղթանակի համը: Հիմա գնում ենք շարունակենք մեր աշխատանքը: Գիտեք՝ մինչև ուրբաթ օրվա ժամը վեցը մենք պետք է ԿԸՀ պետք է ներկայացնենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջը»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
15.02
«Ամբողջ աշխարհը տեսավ, որ Սերժ Սարգսյանը հասարակության մոտ չունի վստահության որևէ նշույլ: Եթե 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գոնե 15 տոկոս քվեարկած կար, ապա այդ տոկոսը երկու տարի անց 5 տոկոսից ավել չէր»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
14.57
Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Ոչ» քվեարկած ոստիկաններին: «Հանցագործներ մի փնտրեք, էս երկրում մի հոգի կա հանցագործ»,- ասաց պատգամավորը:
14:50
«Սերժիկ, կեղծարար»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:
14:40
Երթի ճանապարհը ոստիկանությունը փակեց, սակայն բանակցությունների արդյունքում ճանապարհը կրկին բացվեց և երթը հասավ ԿԸՀ:
14:01
Մեկնարկեց երթը դեպի ԿԸՀ:
13:45
Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Կան բերման ենթարկվածներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից