ԱՄՆ-ում Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ստորագրահավաք է սկսվել
ԱՄՆ
Սպիտակ տան կայքում «Նախագահ Էրդողանի Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն եւ պետք է վերջ դրվի ԱՄՆ-ի հետ այդ երկրի դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաք է սկսվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը' հղում կատարելով Whitehouse.gov կայքում այդ առնչությամբ զետեղված դիմումին:
Դիմումի' Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար 30 օրում անհրաժեշտ կլինի 100 հազար ստորագրություն հավաքել:
Դիմումում ասվում է, որ Սիրիայում «Իսլամանակ պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման թիրախները ռմբակոծող ռուսաստանյան ինքնաթիռի թուրքական օդուժի կողմից խոցվելուց հետո անհնար է հերքել նախագահ Էրդողանի' Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին աջակցելու փաստը:
«ԻՊ-ը նավթ է վաճառում Թուրքիայի տարածքով, ԻՊ-ի, Ալ Կաիդայի ահաբեկիչները եւ այլ ջիհադական խմբեր ելումուտ են անում թուրքական սահմանով: Թուրքիան նախկինում եւս աջակցել է Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Վրատանում, Եգիպտոսում եւ Չինաստանում գործող ահաբեկչական խմբերին, ագրեսիվ պահվածք է ցուցաբերել իր հարեւանների դեմ (զինվոր է տեղակայել Կիպրոսում, խախտել Հունաստանի օդային տարածքը, շրջափակել Հայաստանը), ցեղասպանության է ենթարկել հայերին, հույներին, ասորիներին: Ելնելով այդ պատճառներից' Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն եւ պետք է վերջ դրվի ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիա-ԱՄՆ դաշնակցությանը», -ասվում է դիմումում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)