Վրաստանի պաշտպանության նախարարը հավատում Է, որ Թբիլիսին կվերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հավատում Է, որ Թբիլիսին կվերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան, սակայն, նրա կարծիքով, շատ ավելի արագ տեղի կունենա երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, տեղեկացնումԷ «Արմենպրես»-ը:
«Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Եթե Վրաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ միավորվի վաղը՝ դա կլինի լավագույն սցենարը, բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա վաղը: Հավատում եմ, որ իմ կյանքի ընթացքում Վրաստանը կմիավորվի, սակայն Վրաստանը շատ ավելի շուտ կդառնա ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, իսկ այնուհետեւ, աբխազների ու օսերի հետ միասին, մենք կմտնենք եվրոպական ընտանիք»,- հայտարարել Է Խիդաշելին ԱՄՆ այցի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից