«Ջղային» վարչապետները
Քաղաքական
Հիշում ե՞ք՝ ինչպես էր ժամանակին Տիգրան Սարգսյանը մեկ-մեկ պրոֆիլակտիկ բարկանում տարբեր նախարարների վրա:
Հետո էլ Հովիկ Աբրահամյանը եկավ, քննադատեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ասաց, որ արդեն ամեն ինչ այլ կերպ կլինի, լավ կլինի ու ոչինչ էլ լավ չեղավ, դեռ մի բան էլ հակառակը: Բայց մի բան կա, որը Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից վերցրեց. դա հենց նախարարների վրա պրոֆիլակտիկ բարկանալու սովորույթն է:
Հովիկ Աբրահամյանին այդ սովորույթը դուր եկավ և հիմա նա էլ ժամանակ առ ժամանակ ջղայնանում է, օրինակ այսօր էլ գյուղատնտեսության, էկոնոմիկայի ու արդարադատության նախարարներին նկատողություն է արել:
Տպավորիչ է, չէ՞: Այ եթե նման բան առաջին անգամ լիներ, կմտածեինք, որ ուրեմն այսուհետ նշված գերատեսչությունները կսկսեն ավելի լավ աշխատել: Բայց դե քանի՞ անգամ են այդպես «բարկացել» մեր «ջղային» վարչապետները, ու ի՞նչ:
Արդյունքում իրականում բարկացողը վերջում միշտ լինում է սովորական քաղաքացին, որին բարկությունը որպես կանոն այդպես էլ չի հասնում հասցեատիրոջը: Իսկ վարչապետները պրոֆիլակտիկ դեռ շատ կբարկանան:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)