Goal.com-ը Մխիթարյանին ճանաչել է «Բորուսիա» - ՊԱՕԿ խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)
Սպորտ
Goal.com-ը գնահատել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և հունական ՊԱՕԿ-ի միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Կայքը գրում է, որ խաղն աշխուժացավ Մխիթարյանի՝ դաշտ մտնելուց հետո և որ ֆուտբոլիստը թիմի համար խաղի բալանսը պահպանողն է:
Հանդիպման վատագույն ֆուտբոլիստը Յանուզայն է:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը խաղին մասնակցել է 46-րդ րոպեից:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու