«Հրապարակ». Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել», իսկ պատճառը նույնն է՝ ուղևորությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ Աժ նախագահը չարտերային չվերթ է վարձակալել և այսօր մեկնում է Աշխաբադ։ Սա առաջացրել է թե՛ պատգամավորների, թե՛ ԱԺ աշխատակազմի զայրույթը։ Մասնավոր զրույցներում նրանք նշում են, թե «որևէ ուղևորության մեկնելու համար մեզ հազար հարց է տալիս, մեզ համար «պրեմիայի» փող չկա, իսկ ինքը չարտեր է վարձում»։
Ընդ որում՝ ԱԺ-ում այնքան են սրվել հարաբերությունները «տուրիզմի» հողի վրա, ու այնքան են բարկացել Գրիգորիչի չարտերից, որ նույնիսկ չեն հետաքրքրվել և տեղյակ էլ չեն, թե ինչու է ԱԺ նախագահն Աշխաբադ մեկնում։ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե Գալուստ Սահակյանն ինչու է մեկնում Աշխաբադ, վերջինս պատասխանեց, որ այդ մասին այսօր հայտարարություն կտարածեն, չարտերային թռիչքի մասով ճշտումը նույնպես կարող են կատարել միայն այսօր»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից