«Իրատես de facto». Հանրաքվեից հետո սրվել է խառնաշփոթն իշխանական կուլիսներում. սպասվում են «ռազբորկաներ»
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է. «Հետհանրաքվեային իրավիճակն ավելի է սրել խառնաշփոթն իշխանական կուլիսներում: Արդյունքներն ու դրանց արձագանքները երկրի ղեկավարի սեղանին են: Նախագահամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ՀՀԿ շտաբի աշխատանքից, համարելով, որ ոմանք իրեն անհարմար վիճակի մեջ են դրել՝ համապետական միջոցառումն այդքան թափթփված կազմակերպելով:
Ավելին, իշխանական վերնախավի համոզմամբ, սաբոտաժ է արվել երկիրն ու նրա ղեկավարին ավելի խոցելի դարձնելու նպատակով:
Վերևներում հակված են կարծելու, որ եթե Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի «ժառանգությունն» էր Սերժ Սարգսյանին, ապա այս հանրաքվեն Հովիկ Աբրահամյանի «սյուրպրիզն» էր: Հենց վերջինիս աշխատանքից էլ Սերժ Սարգսյանն ամենաշատն է դժգոհ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, առաջիկայում սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից