Չեմ կարող 100 տոկոս երաշխիք տալ, որ երբևէ չեմ խաղա «Բարսելոնայում». Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է կատալոնյան «Բարսելոնա» տեղափոխվելու և «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հավանականությունը.
«Դժվար է ասել: Որոշ երևույթների վերաբերյալ իմ կարծիքն ունեմ: Օրինակ՝ գրեթե անհնար է, որ ես երբևէ կխաղամ «Բարսելոնայում», կամ անգլիական որևէ ակումբում, բացառությամբ «Մանչեսթեր Յունայթեդի»: Չեմ կարող, սակայն, 100 տոկոս երաշխիք տալ: Ինչպես արդեն ասել եմ, ֆուտբոլում ոչինչ չես կարող իմանալ նախապես: Մտքումս պահում եմ բոլոր տարբերակները, բոլոր լիգաները՝ չնայած արդյունքում կարող եմ կարիերաս ավարտել «Ռեալում»: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա վաղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու