Յուրա Մովսիսյանը̀ մրցաշրջանի հիասթափեցրած ֆուտբոլիստների թվում է
Սպորտ
championat.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնությունում 2015/16 մրցաշրջանում հիասթափեցրած ֆուտբոլիստների տասնյակը, որում հայտնվել է նաև Հայաստանի ազգային ընտրանիի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Կարծես թե Մովսիսյանի կենսագրության ռուսական հատվածը մոտենում է ավարտին: Եթե ամռանն ինչ որ կերպ համապատասխանում էր հիմնական կենտրոնական հարձակվողի ստատուսին, ապա աշնանը թուլացավ, վնասվածք ստացավ և կարծես̀ ներքուստ հաշտվել է տեղափոխությանը»,-գրում է կայքը:
Տասնյակում են նաև Արշավինը, Բուսուֆան, Դանին, Նատխոն, Երյոմենկոն, Կոկորինը, Պավլյուչենկոն, Պորտնյագինը, Շիրոկովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու