Պետք չէ հետևել նախորդ տիկնոջ կոչերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Զարուհի Փոտանջյանի ելույթի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք կոալիցիա կազմելու հարց չենք քննարկել, սակայն մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Մենք երբեք չենք խուսափել կոալիցիաներից և ասել ենք՝ եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կկիսեն մեր գաղափարները, ընդառաջ կգնան մեր ծրագրերին և պատրաստ կլինեն պատասխանատվություն վերցնել, մենք պատրաստ կլինենք նրանց հետ համագործակցել»,- նշեց Բաղդասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև «Նոր Հայաստանի»-ի անդամների այն հայտարարությանը, թե «ռեժիմը պետք է մահանա»: «Եթե նրանք ռեժիմ ասելով իրենց նկատի ունեն, շատ հնարավոր է, որ այդպես լինի: Իսկ ընդհանրապես նման արտահայտություններին պետք չէ լուրջ վերաբերել, պետք չէ լսել հայտնի տիկնոջ կոչերը, թե քաղաքական դաշտը պետք է թատերաբեմ սարքել: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ավելի լուրջ գործերով զբաղվենք: Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության մասին, թե իրենք պատրաստվում են համացանցում հրապարակել բոլոր ընտրակեղծարարների նկարները և խայտառակել նրանց՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացը կազմակերպում է այդ ձեր նշած տիկինը: Ես խորհուրդ կտամ այդ նկարների վերևը փակցնել նաև բոլոր զրպարտիչների և սադրիչների նկարները: Այդ դեպքում ցուցակն ավելի ամբողջական կլինի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից