Չենք կարող խոսել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին. Կոստանյանը՝ Աբրահամյանի հայտարարության մասին
Հայաստան
Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքների վերաբերյալ կադրերը մոնտաժված են եղել:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Աբրահամյանի հայտարարությանը.
«Անկեղծ ասած՝ չեմ լսել նման հայտարարություն, չեմ էլ կարծում, որ նման հայտարարություն կարող է լինել: Տեսանյութի մոնտաժված լինելու մասին հետևություն կարող է լինել միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքում, իսկ մինչ այդ որևէ մեկը, այդ թվում նաև ես, չենք կարող խոսել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին»,- ասաց Կոստանյանը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը