Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Ովքե՞ր են տնօրինում մեր ճակատագրերը. Մաս 2-րդ, Վահան Բաբայան

Վերլուծական

Շարունակեմ ներկայացնել «ազգընտիրներին», որոնցից այսօր կախված է մեր բարօրությունը: Այսօրվա մեր հերոսը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է:

Բաբայանի մասին նախ սկսեմ դրականից՝ նա ծառայել է բանակում՝ ի տարբերություն շատերի: Դրականն այսքանն էր, անցնեմ մնացածին: Մնացածը, ցավոք՝ ինչպես բոլոր մյուս երիտկուսակցականների դեպքում. ուսանող ժամանակ եղել է ուսխորհրդի նախագահ, իսկ հետո սկսվել է կուսակցական գործունեությունը, այն էլ՝ հարուստ ու բազմազան:

Բազմազանության հարցում Վահան Բաբայանը դժվար թե մրցակից գտնի, որովհետև այս մարդը 10 տարվա մեջ 4 կուսակցություն է փոխել:

Սկզբից «Հանրապետություն» կուսակցության երիտթևի ղեկավարն էր 2001-ից 2006-ին, չնայած իր կենսագրականներում Բաբայանն աշխատում է չնշել այդ մասին: Բայց դե որքան էլ չնշի՝ ի վերջո բոլորն իմանում են:

Օրինակ երբ անցած տարի Վահան Բաբայանը մի առիթով քննադատեց իր նախկին ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին՝ նրա վարած քաղաքականությունն անվանելով «անհեռատես», մեղադրանքին հրապարակավ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը, ով Արամ Զավենի Սարգսյանի հետ 5 տարի ճանապարհ անցած Վահան Բաբայանին հիշեցրեց 2006թ. վերջինիս կողմից Արամ Սարգսյանին գրված նամակի մասին, որի բովանդակության հրապարակումը հասկանալի է, որ Բաբայանի օգտին չէր լինի: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալուց հետո Բաբայանը «168 ժամ» թերթին իր քայլը բացատրել էր նրանով, որ ինքը իբրև թե հիասթափված է ընդդիմությունից և զգացել է, որ իր նպատակներն ու գաղափարները «Հանրապետություն» կուսակցությունում անկատար են մնում:

Կարելի է ուրեմն ենթադրել, որ Բաբայանը բավականին լուրջ նպատակներ ու գաղափարներ ուներ, իսկ թե որոնք էին դրանք և ինչպես իրականացրեց՝ կհասկանանք շուտով, երբ ամբողջությամբ կներկայացնեմ Վահան Բաբայանի «ոդիսականը»: Ուրեմն «Հանրապետությունից» դուրս գալուց հետո նա անմիջապես մտավ Հայաստանի երիտասարդական կուսակցություն, որի նախագահ Սարգիս Ասատրյանն, ըստ մամուլի հրապարակումների՝ հետագայում Մոսկվայում ձերբակալվել էր ինչ-որ թմրանյութերի գործով: Այստեղ նույնպես իր համար ապագա չտեսնելով, սակայն դառնալով այդ կուսակցության ղեկավարը՝ Բաբայանն իր ղեկավարած կուսկացությունով մտնում է ՄԻԱԿ կուսակցության կազմի մեջ, որը իշխանամետ էր և հայտարարել էր Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ընդ որում, Բաբայանը 2010թ. լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը Հայաստանի երիտասարդական կուսակցությունը կայացրել էր դեռ մինչև ՄԻԱԿ մտնելը:

Այսինքն, այս փուլով կարելի է ենթադրել, որ Վահան Բաբայանի գաղափարը Սերժ Սարգսյանին աջակցելն էր, սակյան քիչ անց կտեսնենք, որ դա էլ այդպես չէ: Իսկ ո՞րն էր նրա ծրագիրը: Ելնելով նրանից, որ Վահան Բաբայանը ՄԻԱԿ-ում էլ երկար չմնաց, կարող ենք հետևություն անել, որ այստեղ էլ ծրագիրը չիրականացրեց: Ուրեմն Վահան Բաբայանի հետքերով գնանք դեպի հաջորդ կուսակցություն:

Հաջորդ կուսկացությունը, որը առայժմ Բաբայանի վերջին հանգրվանն է՝ ԲՀԿ-ն էր, որի համամասնական ցուցակով 2012-ից Վահան Բաբայանը դարձավ ԱԺ պատգամավոր: Հիմա տեսա՞ք, թե որն էր Բաբայանի ծրագիրը: Նա ուղղակի ուզում էր պատգամավոր դառնալ:

Իսկ այ գաղափարը, որը սկզբից կարող էր թվալ, թե իշխանական թիմում հայտնվելն ու Սերժ Սարգսյանին աջակցելն էր, պարզվեց՝ այդքան էլ այդպես չէ, իսկ ավելի պարզ ասած՝ այդ գաղափարն այդպես էլ չգտնվեց, որովհետև դա էլ Վահան Բաբայանի մոտ փոփոխական է, ինչպես կուսակցությունները:

Նա կարող է լինել ընդդիմադիր, իշխանամետ, հաճախ փոխել իր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Օրինակ, ԲՀԿ-ի «այլընտրանք» եղած ժամանակ Վահան Բաբայանի ելույթները արմատական ընդդիմադիրի ելույթներ էին հիշեցնում: Նա ոչ միայն սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին, այլ նույնիսկ կոչ էր անում ընդդիմությանը և հ/կ-ներին՝ միավորվելու, միասնական շտաբ ստեղծելու և անվստահություն հայտնելու կառավարությանը: Զուգահեռ երիտկուսակցական Բաբայանը ոգևորվել էր ակտիվիստական շարժումներով և քիչ էր մնում պատգամավորից վերածվեր ակտիվիստի, բայց երևի շատ էր աշխատում ու նյարդերը տեղի էին տալիս, որովհետև անցած տարի մի հեռուստահաղորդման ժամանակ ուղղակի չդիմացավ և սկսեց բղավել իր օպոնենտների վրա:

Բաբայանի սուր ընդդիմադիր կեցվածքն էլ ունեցավ իր ավարտը, ինչը կապված էր սահմանադրական փոփոխություններին ԲՀԿ-ի «Այո» ասելու հետ:

Հիմա նա այլևս ընդդիմադիր չէ, նույնիսկ ընտրակեղծիքներն էլ չի նկատել: Ահա այսպիսի գաղափարներ ու ծրագրեր, ահա այսպիսի սկզբունքայնություն ունեցող մարդիկ են որոշում, թե մենք ինչպես ապրենք:

Վերջում մի փոքր փաստավավերագրական անդրադարձ Վահան Բաբայանի խորհրդարանական գործունեությանը: 3 տարվա ընթացքում նա ընդամենը 2 անգամ է հանդես եկել նախաձեռնությամբ, 5 անգամ ելույթ է ունեցել, 13 անգամ հարց տվել և արդեն իր անվան դիմաց հասցրել է գրանցել 93 բացակայություն: Մի սովորական հիմնարկում սովորական աշխատողին այդքան բացակայությունների համար երևի վաղուց աշխատանքից հեռացրած կլինեին, իսկ այս դեպքում խոսքը երկրի օրենսդիր մարմնի մասին է, որտեղ մեր ճակատագիրն է տնօրինվում: Ու մարդիկ բացակայում են՝ որքան ուզում են: Բայց աշխատավարձ ստանում են:

Շարունակելի...

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված