Արտաշատ քաղաքի տներից մեկում կենցաղային իրեր են այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի13-ին' ժամը 10.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել' 11.20-ին: Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր (2-ական բազմոց և բազկաթոռ), մասամբ՝ գորգ (2 քմ), երաժշտական կենտրոն և միկրոալիքային վառարան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից