«Վիլյառեալ» - «Ռեալ». բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում այսօր միմյանց կհանդիպեն «Վիլյառեալն» ու Մադրիդի «Ռեալը»:
Տանտերերի՝ «Վիլյառեալի» հաղթանակի հնարավորությունը հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը գնահատում է 5.00 գործակցով: Ոչ-ոքիի հավանականությունն, ըստ բուքմեյքերիներ, 3.80 գործակցով է գնահատված, իսկ ահա մադրիդյան թիմը խաղի ֆավորիտն է. «Ռեալի» հաղթանակի գործակիցը ընդամենը 1.67 է:
Նշենք, որ 14 տուրից հետո արքայական ակումբը հավաքած 30 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է և զիջում է «Բարսելոնային» և մադրիդյան մյուս թիմին՝ «Ատլետիկոյին»: «Վիլյառեալն» իր հերթին ունի 24 միավոր և այս պահի դրությամբ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու