Կռվից հետո բռունցքներ թափ չեն տալիս
Վերլուծական
Ահա և վերջ, հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակվեցին, և վերահաշվարկն էլ ոչինչ չփոխեց. կրկին 63 տոկոս «Այո»: Իսկ մեր ընդդիմադիրները դեռ բողոքում են, ինչ-որ նոր ակցիաներ են մտածում անել մայրաքաղաքում ու մարզերում, պայքարել: Ռուսը նման դեպքերի համար մի լավ ասացվածք ունի՝ «После драки кулаками не машут»:
Պայքարել ու գործել պետք էր հանրաքվեի օրը տեղամասերում, պետք է պայքարեին ընդդիմության վստահված անձինք ու չթողնեին, որ հանրապետականները կեղծիքներ անեին, և որտեղ պայքարեցին՝ չթողեցին: Իսկ որ շատ տեղերում ընդդիմությունը չի կարողացել նույնիսկ ներկայացուցիչ ունենալ՝ ո՞վ է մեղավոր...
Ավելի լավ է՝ ընդդիմությունը հիմա մտածի, թե ինչն է սխալ անում, որ իր հետևից այդքան քիչ մարդ է գալիս, և չի կարողանում նույնիսկ վստահված անձանց անհրաժեշտ քանակ ապահովել, փորձի ուղղել իր սխալները: Բայց ի՞նչ սխալներ ուղղելու մասին է խոսքը, երբ նրանք շարունակում են իրենք իրենց համոզել, թե հաղթել են՝ իրականում պարտված լինելով:
Իսկապես որ՝ կռվից հետո բռունցքներ թափ չեն տալիս:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում