«Հրապարակ». Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան
Հայկական Մամուլ
«Կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան։
Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապևոների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։
Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին՝ ԵԱՏՄ նիստն իր գրաֆիկով անցկացնելու համար, և այն տեղափոխվել է հաջորդ տարի։ Երբ այն տեղի կունենա՝ չգիտեին։ Հիշեցնենք նաև, որ հաջորդ տարի արդեն ԵԱՏՄ «վարչապետ» կդառնա Տիգրան Սարգսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից