Յամալը կրկնել է Մբապեի ռեկորդը Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Արտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. Պապոյան Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ Շարմազանով COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր 

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը Հայաստանին սպառնում պատժամիջոցներով

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Թվում էր, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեն «անցավ-գնաց», հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները, ինչպես նախկին, այս անգամ եւս «մարսվեցին»: Այդպես էր թվում, քանի որ հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքում արձանագրված ընտրակեղծիքներից, չունեցավ ներքաղաքական հետեւանքներ, ինչպես սովորաբար լինում է համապետական ընտրություններին հաջորդող առնվազն մի քանի ամիսների, երբեմն՝ նույնիսկ տարիների ընթացքում: Սակայն այս անգամ ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեն՝ չունենալով ներքաղաքական հետեւանքներ, կարծես թե խոստանում է ունենալ արտաքին քաղաքական լուրջ ազդեցություն:

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեին վերաբերող թվով երրորդ հայտարարությունը, որում հերթական անգամ շեշտելով, որ իրենք մտահոգված են հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով՝ նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը այսպիսով ակնարկում է, որ ընտրակեղծարարության գործընթացում ներգրավվածները կարող են հայտնվել, այսպես կոչված, «Սեւ ցուցակներում», որոնք կիրառվում են պատժամիջոցների ենթարկվող երկրների նկատմամբ:
Ընտրակեղծիքներն իրականացվել են ուսուցիչների, դպրոցների տնօրենների, պետական կառավարման համակարգի աշխատողների ու, ամենակարեւորը՝ կիսաքրեական հեղինակությունների, տարբեր հաշվարկներով՝ մեկ-երկու տասնյակ քաղաքացիների կողմից: Հասկանալի է, ԱՄՆ-ի նախազգուշացումը չի վերաբերելու այս խավերի ներկայացուցիչներին, որոնց մեծամասնությունը, ի դեպ, ՀՀԿ անդամներ են: Այդ նախազգուշացումն ուղղված է Հայաստանի իշխանությանը, որը՝ չունենալով ներքին լեգիտիմություն, մշտապես ապավինել է արտաքին քաղաքական կենտրոնների լեգիտիմությանը:

Ընդ որում, նախկինում արեւմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, անգամ 2008 թվականի մարտի 1-ից հետո հայաստանյան ընտրությունների հետ կապված նման կոշտ գնահատական չեն հնչեցրել: Հասկանալի է՝ այդ գնահատականը պայմանավորված չէ միայն հանրաքվեի ընթացքով եւ, ըստ ամենայնի, կապված է արտաքին քաղաքական որեւէ գլոբալ խնդրի հետ, որին Հայաստանն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կարող է առնչություն ունենալ:

Տարածաշրջանում ծավալվում են դրամատիկ իրադարձություններ, օր օրի փոխվում է համաշխարհային եւ տարածաշրջանային իրադրությունը, որում Հայաստանը կարող է ունենալ ինչպես՝ վճռորոշ, այնպես էլ՝ Ռուսաստանի շահերից ածանցվող դիրքորոշում: ԱՄՆ-ի այս ակնարկը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանություններին արտաքին քաղաքական հարցերում ինքնուրույնություն դրսեւորելու «կոչ» է պարունակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Ամենադիտված