Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Ամեն ինչ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մասին (լուսանկարներ)

Սպորտ

Անկախությունից հետո կարելի է համարել լավագույն տարիներն է ապրում հայ հրաձգային սպորտը: Անկախության ձեռքբերման համար թանկ վճարեց հայ ժողովուրդը, որի պատճառով տուժեցին բոլոր ոլորտները, այդ թվում և սպորտը:

Անկախության ձեռքբերման և ամրապնդման տարիներին հրաձգային սպորտը, բառի բուն իմաստով, իրենց ուսերին էին կրում հայ հրաձիգները, ինչպիսիք էին Գագիկ Զոհրաբյանը, Հրաչյա Պետիկյանը, Զինաիդա Սիմոնյանը և այլք՝ փորձելով պահպանել հսկայական հրաձգարաններից ու զենք-զինամթերքից մնացած չնչին տոկոսը' պահպանել հրաձգային սպորտի վերականգնման վերջին հույսերը: 2008թ.-ին Համահայկական հիմնադրամի միջոցներով և Հ. Պետիկյանի ջանքերով շահագործման հանձնվեց «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը», որտեղ ներկայումս մարզումներ են անցկացնում մարզադպրոցի մարզիկներն ու ՀՀ հավաքական թիմը: 2010թ.-ին Հ. Պետիկյանը հանձնեց նորակառույց մարզադպրոցի տնօրինումը Ռոբերտ Հովսեփյանին, ապա 2011թ.-ին հրաժարվեց նաև Հայաստանի հրաձգության ֆեդարցիայի նախագահի պաշտոնից, և ֆեդերացիայի ղեկավարման գործընթացը ստանձնեց գործարար Արթուր Հովհաննիսյանը: Նրա ղեկավարման հենց առաջին իսկ տարվանից սկսվեցին հայ հրաձիգների նվաճումները:

2011-2015թթ. հայ հրաձիգները Ուկրաինայում և Քուվեյթում բազմիցս գրավել են 1-3-րդ տեղեր:

2012-2014թթ. վազող թիրախ ձևում Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան, Արթուր Պետրոսյան եռյակը, ապա Արթուրին փոխարինած գյումրեցի Հովհաննես Խաչատրյանը(2014թ.) Եվրոպայի և աշխարհի երիտասարդների առաջնություններում բազմիցս գրավել են թիմային 3-րդ տեղերը:

2014թ. -ին Եվրոպայի պատանիների առաջնության ատրճանակ ձևում չեմպիոն դարձավ Զավեն Իգիթյանը: Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերեցին և եզրափակիչ փուլում տեղ գտան Հրաչ Բաբայանն ու Զ. Իգիթյանը:

Նույն տարում Աշխարհի երիտասարդների առաջնությանը Հրաչ Բաբայանը գրավեց երկրորդ տեղը, վազող թիրախ ձևում Լիլիթ Մկրտչյանը նույնպես արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ռազմիկ Մինասյանը բրոնզի:

2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լ. Մկրտչյանը վազող թիրախ ձևում դարձավ չեմպիոն, Հ. Բաբայանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերի հրացան ձևում սահմանեց ռեկորդ:

Այս հաջողությունները չէին գրանցվի եթե չլինեին ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի սրտացավ վերաբերմունքն ու անձնական ներդրումները, ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ փոխնախագահ Գ. Զոհրաբյանի, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանի, մարզադպրոցների տնօրենների ու մարզիչներ Գագիկ Մելոյանի, Անդրանիկ Այվազյանի, Խորեն Իգիթյանի և այլոց քրտնաջան պարապմունքներն, անաչառ վերաբերմունքը և դժվարին պայմաններում ճիշտ որոշումների կայացումը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիան զուտ մեկ մարմին չէ, այն հրաձիգների ընտանիքն է, որտեղ միավորված են բոլորը՝ ներկայիս սպորտը զարգացնողները, նախկին հրաձիգները ֆեդերացիայի բարեկամները և մարզիկները: Զարգացման ճանապարհին ֆեդերացիան մեծ համբավ ու բարեկամներ է ձեռք բերել, եղել են նաև խոչընդոտներ:

ՀՀ-ում հրաձգություն մարզաձևը զարգանում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»՝ տնօրեն Ռոբերտ Հովսեփյան, Կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցում» և վերջինիս Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում՝ ներկայիս տնօրեն Արմեն Հայրապետյան, նախկինում այն երկար տարիներ ղեկավարել է Գագիկ Զոհրաբյանը, «Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցում»՝ տնօրեն Համլետ Մկրտչյան և «Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցում»՝ տնօրեն Գագիկ Զոհրաբյան:

Մարզադպրոցներ ընդունվում են 10-12 տարեկան աղջիկներն ու տղաները, առանց սեռական խտրականության և մարզվում են նույն զենքերով ու նույն մարզադահլիճներում: Հայաստանում հրաձգային սպորտն անշուշտ չէր կարող զարգանալ առանց վերոնշյալ նախարարությունների հատկացրած միջոցների, որոնց շնորհիվ մարզիկները մարզվում են բացարձակ անվճար հիմունքներով:

Հեղինակ՝ Լաուրա Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված