Երկու Արտաշես Գեղամյան
Վերլուծական
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի այսօրվա ելույթն առանձնահատուկ էմոցիոնալ էր, առանձնահատուկ իշխանանպաստ, շռայլ գովեստի խոսքերով: Մասնավորապես, խոսելով գործող իշխանությունների՝ միջազգային քաղաքականության մեջ արձանագրած հաջողությունների մասին՝ պատգամավորը շեշտեց, որ այդպիսի հաջողությունը չտեսնելը ոչ այլ ինչ է, քան թշնամություն երկրի նկատմամբ:
Լսելով իշխանամետ Արտաշես Գեղամյանի ելույթը՝ ակամա հիշեցի ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին, ում սուր ելույթները հատկապես հաճույքով էի լսում 2002-2003 թվականներին: Որքա՜ն «էմոցիա, էքսպրեսիա» կար այդ ելույթներում, ինչպիսի՜ սուր քննադատություններ իշխանությունների հասցեին և ոչ մի գովեստի խոսք, ոչ մի հաջողության արձանագրում:
Հետաքրքիր է՝ եթե իշխանամետ Արտաշես Գեղամյանը հանդիպեր ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին, նրա արածը նույնպե՞ս թշնամություն կհամարեր:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում