ԲՀԿ-ն կողմ է կալանավորված անձանց վերաբերյալ օրենքի փոփոխություններին (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Օրինագծի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը:
Իր ելույթի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու օրենսդրության այդ նախաձեռնությանը: Նա, սակայն նշեց, թե օրինագծի հետ կապված ինչ խնդիրներ է տեսնում. «Հասարակության մեջ ամենալուրջ կասկածն այն է, որ կալանավորման պահից, հատկապես եթե դա տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով, չկա վստահություն, որ բոլոր տիպի ընթացակարգերը համարժեք պահպանվելու են: Այսինքն՝ ես այստեղ առանձնացնում եմ օրենսդրական պահը և վարչարարությունը: Հիմա, եթե մենք օրենքն ընդունում ենք, կա հավատ, որ վարչարարությունն անպայման համարժեք լինելու է: Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը դա է»:
Ինչպես նշեց Մելքումյանը, նաև օրենքների մեծամասնությունը է տանում է հանրային կյանքի կարգավորմանը, բայց վարչարարության նկատմամբ օրենքների կատարման հանդեպ կա անվստահություն: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ օրենքների կատարման վարչարարությունը վստահություն ներշնչի հանրությանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից