Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Այլևս ոչ ոք չի պատրաստվում հանդուրժել ընտրակեղծիքները

Վերլուծական

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի լրատվական դաշտը «պայթեցրած»՝ ԱՄՆ դեսպանի կրկնահայտարարությունը բավական լայն արձագանք գտավ նույն այդ դաշտում՝ տալով զանազան մեկնաբանությունների տեղիք: Լուրն այս իրոք ուշագրավ էր, քանի որ դժվար կլինի մտաբերել Հայաստանում անցկացված որևէ ընտրություն կամ հանրաքվե, որն այսքան հետևողական արձագանք ստացած լինի միջազգային հանրության կողմից: Խոսելով հանրաքվեի մասին՝ Միլսը բառացիորեն ասել էր հետևյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներն աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Եվ այսպես, ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում որոշեցին այսքան բծախնդիր գտնվել անցկացված հանրաքվեի հանդեպ, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ այդ հանրաքվեն կազմակերպողների հանդեպ, մի՞թե ԱՄՆ-ի համար նորություն էին մեր ընտրական համակարգին բնորոշ արատներն ու դրանք կյանքի կոչողները, իսկ միգուցե Վաշինգտոնի համբերության բաժակը լցվե՞լ է այլևս և չի պատրաստվում աչք փակել իշխանությունների ապօրինությունների վրա, ի վերջո ինչով կարող է այս ամենը պայմանավորված լինել:

Միլսի՝ որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարումն աչքի է ընկնում մի հետաքրքրական երանգով. անընդհատ հնչում են Հայաստանում վխտացող կոռուպցիան, ամենաթողությունն ու հովանավորչությունը դատապարտող հայտարարություններ, որոնք կարծես նպատակ ունեն ինչ-որ մեկին լսել տալու, թե քո պաշտոնավարման շրջանում երկիրդ այնպիսի հետընթաց է ապրել, որ ակնկալել զարգացած երկրներից աջակցություն՝ Հայաստանի տնտեսությունը վերակենդանացնելու առումով, միամտություն է: Եթե ցանկանում եք, որ ներդրումներ անենք, ստեղծե՛ք թափանցիկ համակարգ, ինչը կերաշխավորի արտասահմանցի գործարարների կապիտալի անվտանգությունն այստեղ: Սակայն հանրաքվեի ընթացքում տեղ գտած խայտառակությունները փաստեցին մեկ բան. անպատժելիությունն ուրվականի պես թափառում է Հայաստանով մեկ, ու չկա մեկը, որ ի վիճակի լինի կանխել սա: Բայց համարել, որ ամեն ինչ կորած է, ճիշտ չէր լինի, մանավանդ որ նախագահականում ևս տրամադրված են ամենայն աչալրջությամբ հետևելու իրավապահների կողմից իրականացվող զեղծարարների հայտնաբերման ու պատժի գործողություններին, որոնք այնքան կարևոր են երկրի ապագայի համար: Ոմանք, փորձելով արդարացնել ընտրակեղծարարներին, իհարկե, կարող են ԱՄՆ դեսպանատան անզիջում դիրքորոշումը պայմանավորել որոշակի աշխարհաքաղաքական գործընթացներով. ԵՏՄ անդամ երկիր ենք՝ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող, ու ճնշման ևս մեկ հավելյալ գործիք ունենալուն Արևմուտքում ոչ ոք դեմ չի լինի, իսկ կեղծիքներով անցկացված հանրաքվեն հրաշալի առիթ է՝ Հայաստանի շուրջ օղակը սեղմելու համար: Անշո՛ւշտ, ոչ ոք չի կարող ժխտել այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում ներկայիս լարվածությունը կարող է որոշակի հետք թողնել գերտերությունների վարքագծի վրա, սակայն ակնհայտ է նաև, որ ԱՄՆ աչալրջությունը պայմանավորել միայն աշխարհաքաղաքական ինչ-ինչ թվացյալ շահերով, խոսում է առնվազը հարցին ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Կարևորն այն է, անշուշտ, որ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում «աչք փակել» միջազգային հանրության կտրուկ արձագանքի վրա, քանի որ նույնիսկ հիմարին է հասկանալի, որ այդ պարագայում մեր երկիրը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել՝ տնտեսական հնարավոր պատժամիջոցներից, մինչև վարկանիշի կորուստ՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:

Մնում է հուսալ հայրենի իրավապահների սկզբունքայնությանն ու պրոֆեսիոնալիզմին, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի սեղմ ժամկետներում հայտնաբերել ու պատժել ընտրակեղծարարներին, իսկ հնարավոր է նաև նրանց թիկունքի հետևում թաքնվող «խոշոր շնաձկներին»:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված