Մոնսերատ Կաբալիեն դատապարտվել է կես տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար. ԶԼՄ-ներ
Գիտություն և Մշակույթ
Բարսելոնայի դատարանը մեղավոր է ճանաչել իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին՝ մեքենայության և հարկեր չվճարելու մեջ: Հայտնի արտիստին սպառնում է վեց տարի ազատազրկում և 255 հազար եվրոյի չափով տուգանք, հաղորդում է The Local պորտալը:
Կաբալիեն ընդունել է իր մեղքը և վճարել է ամբողջ գումարը, սակայն դատախազությունը պնդել է, որպեսզի դատավարություն անցկացվի, քանի որ խոսքը մոտ 500 հազար եվրո գումարի մասին է:
Հիշեցնենք, որ օպերային երգչուհու դեմ սկանդալային վարույթ է սկսվել մի քանի տարի առաջ,երբ պարզվել է, որ 2010 թվականից ի վեր նա չի հայտարարել իր եկամուտների մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)