Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները ՈՒՂԻՂ. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը Արմավիրի համայնքային ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռքբերման և իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ) Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր որևէ մեկի ներկայացրած փաստարկներում չկա. Սրբուհի Գալյան Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. ԱԳ փոխնախարար Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ դեպքից Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանողներին ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով արտոնյալ պայմաններից Երկար ժամանակով ջուր չի լինի. հասցեներ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին 

Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Սպորտ

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2016/2017 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար:

ք. Երևան , 15 դեկտեմբերի 2015թ.

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր' ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2016/2017 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու այն ակումբները, որոնք իրավունք կստանան՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2016/2017 մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին:
Նախատեսված է, որ նոր' 2016/2017 թվականների մրցաշրջանը կսկսվի 2016 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով' իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջաններում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին' համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:
Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՀՖՖ Արտոնագրման բաժինը հաջողությամբ կիրառեց արտոնագրման ողջ գործընթացն էլեկտրոնային համակարգով անցկացնելու տարբերակը: Բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ստանալը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելը միանշանակ բարձրացրել է համակարգի արդյունավետությունն ու արագ աշխատանքը: Գալիք մրցաշրջանում ևս արտոնագրման համակարգի գործունեությունը կծավալվի էլեկտրոնային եղանակով, ինչը ժամանակակից աշխատաոճի արդյունավետ գրավականներից է:
Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի մասնագետներն այցելել են Հայաստան և տեղում ստուգումների ու սեմինարների միջոցով կրկին վերահաստատել են ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցների բարձր կարգն ու աշխատանքի արդյունավետությունը: Այդ նույն մասնագետներն անցկացրել են սեմինարներ նաև ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների և նրանց աշխատակիցների համար: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:
Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների' ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:
Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2015 թվականի հոկտմբերի 6-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2015 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2015 թվականի խմբագրության կանոնակարգի վրա: Նախորդ խմբագրության համեմատ՝ վերոնշյալ կանոնակարգը կրել է որոշակի փոփոխություններ, որոնք միտված են համակարգի և ակումբների աշխատանքի և արդյունավետության բարձրացմանը: Արտոնագրման բաժինը համապատասխան ընթացակարգով կտեղեկացնի բոլոր շահագրգիռ կողմերին այդ փոփոխությունների և դրանց կիրառելիության մասին:
Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված Ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012 թվականի խմբագրություն) պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա' ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է' տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:
ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրությունների, կանոնակարգերի և կանոնների անշեղորեն պահպանում ակումբների կողմից:
ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների մշտական և ժամանակին հաղորդակցություն ակումբներին:
Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:
Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին' մարզչական և այլ կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ենթակառուցվածքային ու իրավական հարցերում:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին' ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:
ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմքերի ստեղծում, կրթական ծրագրերի մշակում, միջոցառումների կազմակերպում և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առկա պայմանների բարելավում:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին պայմանավորված խաղերի և դրանց կազմակերպման դեմ պայքարի, ինպես նաև անօրինական խաղադրույքների դեմ պայքարի հարցում:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակից ակումբներին:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:
Աջակցություն ՀՖՖ ակումբներին' նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում, այդ թվում՝ համապատասխան սեմինարների և դասընթացների կազմակերպում:
Համապատասխան դասընթացների կազմակերպում և արտոնագրերի ու հավաստագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնակարգերի:
ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում' ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:
Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին, այն է' ենթակառուցվածքային խնդիրներ, խաղերի կազմակերպում և կազմակերպչական ամբողջական օժանդակություն:
Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ' ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:
Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:
ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:
ՀՖՖ ակումբների հետ հաղորդակցության իրականացում էլեկտրոնային տարբերակով, ակումբներից ստացվող փաստաթղթերի ամբողջական պահպանում էլելկտրոնային տարբերակով:
Ակումբների գործունեության համեմատական վերլուծության իրականացում և հերթական տպագիր հաշվետվության ներկայացում:
Համեմատական վերլուծության շրջանակներում ակումբների աշխատանքի կազմակերպման հարցում թերությունների ու խնդիրների հայտնաբերում և դրանց շտկման ու լուծման ուղիների մշակում:
Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում' ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:
Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում' համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների՝ այդ թվում պարբերաբար տեղում ստուգումներ մարզադաշտերում, ամենամյա բարելավումներ և պահանջվող ստանդարտների բարձրացում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության շարունակական զարգացում ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) չափանիշների շրջանակներում:
Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում' մասնակցություն այդ նախագծերին' ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում, այդ թվում՝ ՀՖՖ Մարզչական կանոնակարգի և ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգի լիակատար կիրառում:
Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին' ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:
Հստակ վերահսկում ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի և դրանց իրականացման նկատմամբ:
Մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման շրջանակների պարբերաբար զարգացում՝ հաշվի առնելով այդ ոլորտում առկա հրամայականները:
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և տրամադրում ակումբներին:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին պայմանավորված խաղերի և անօրինական խաղադրույքների դեմ պայքարի ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին ռասիզմի դեմ պայքարի և հակախտրականության ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
Դասընթացների, սեմինարների և հանդիպումների կազմակերպում ակումբների, նրանց ղեկավարության և աշխատակիցների հետ՝ հաշվի առնելով արդիական տենդենցների և խնդիրների առկայությունը, այդ թվում՝ համատեղ և համակարգված պայքարի և կանխարգելման կազմակերպում պայմանավորված խաղերի և ռասիզմի դեմ:
Հանդիպումներ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ համակարգի դեմ ծառացած խնդիրների քննարկման, դրանց լուծման, ինչպես նաև համակարգի հետագա շարունակական բարելավման նպատակով:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի նվազագույն խնդիրները գալիք մրցաշրջանի համար: Հարկ է նշել, որ դրանք առանձնակի փոփոխության չեն ենթարկվել նախորդ մրցաշրջանների համեմատությամբ, քանի որ դրանք կրում են ամենամյա շարունակական բարելավման և զարգացման բնույթ և ուղղված են միմիայն ոլորտի զարգացմանը:
Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանը, ֆինանսական արդար խաղի դրույթների պահպանմանը ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է: Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական էջը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմաններըՈՒՂԻՂ. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսըԱրմավիրի համայնքային ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի ձեռքբերման և իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ) Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունըԸնտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր որևէ մեկի ներկայացրած փաստարկներում չկա. Սրբուհի Գալյան Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. ԱԳ փոխնախարար Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում․ Շարաֆատ ՀասանովՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ դեպքից Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըBloomberg. Ասիական նավթավերամշակման գործարանները սկսել են մերձավորարևելյան նավթի մի մասը մատակարարել ԱՄՆ-ինԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանողներին ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով արտոնյալ պայմաններից Երկար ժամանակով ջուր չի լինի. հասցեներAxios. Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ կքննարկի Իրանի միջուկային համաձայնագիրըԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերԽոշոր ու ողբերգական ավտովթար` Երևանում. բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոհՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացելԲացահայտվել է Մոնակոյում պայթյունից զոհված ուկրաինացի օլիգարխի կապը խարդախների հետՄոնակոյի պետական ​​նախարարը պայթյունն անվանել է իշխանության պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցըՄոնակոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներԾնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ, Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան«Ռուզան, Արցախի դուստր». ներկայացում արժեքների մասին «Դուք, ի տարբերություն շատերի, երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա». Սերժ Սարգսյանի գրասենյակԿրակոցներ՝ Վանաձորում․ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակըԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ. Արմեն ԱյվազյանԻրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններինԻ՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Բժիշկները բացահայտել են նռան հրաշագործ ազդեցությունը սրտի և անոթների վրաՈւշադրության կառավարում․ հոգեբանները բացատրում են կենտրոնացման բարձրացման հիմնական մեթոդներըՀնդկաստանը ամրապնդում է դիրքերը տիեզերական մրցավազքումԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումը
Ամենադիտված