Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Արցախ
Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին : Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։
Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-«Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան