Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Լավ աշխատանք ունենալու համար պետք է վճարել, չգիտեի՞ք

Վերլուծական

Կարծում ենք՝ բոլորիս է հայտնի այն իրողությունը, որ Հայաստանում որևէ՝ քիչ թե շատ նորմալ աշխատանք գտնելը չափազանց խրթին գործ է գրեթե յուրաքանչյուրի համար: Այս տխուր փաստը, անխոս, տրամաբանական հետևանքն է այն անբարեհույս վիճակի, որ առկա է երկրի տնտեսությունում. ակնկալել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր մի երկրում, ուր տնտեսությունն արդեն մի քանի տարի է, ինչ փաստացի կոլապսային դրության մեջ է հայտնվել, անտրամաբանական կլիներ: Այդուհանդերձ, հավանաբար շատերդ նկատած կլինեք, որ ժամանակ առ ժամանակ մամուլում հանդիպում են տեղեկություններ այն մասին, որ ասենք, այս կամ այն պաշտոնյան, չգիտես՝ ինչ ճանապարհով, յուր ողջ ցեղին տեղավորել է պետական աշխատանքի, ու հաջողությամբ ըմբոշխնում է ցեղի հովանավորի իր բարձր կոչումը:

Ահավասիկ հայաստանյան օրաթերթերից մեկը հրապարակել էր մի հոդված, ուր հայտնում էին, որ, օրինակ, փոխնախարարներից մեկին, չգիտես՝ ինչպես, հաջողվել է աշխատանքի տեղավորել իր ողջ ազգուտակին: Ինչպես պարզ է դառնում սույն հոդվածից, նրա մի բաջանաղը պետական համակարգում վարչության պետի տեղակալ է, մյուս բաջանաղը՝ հարկայինի պաշտոնյա և այսպես շարունակ: Կարող եք չկասկածել՝ մյուս բարձրաստիճանները ևս իրենց հարազատներին անգործ չեն թողնում ու հարմար առիթի դեպքում մի յուղոտ տեղ խցկում են: Հետո էլ ասում եք՝ Հայաստանում գործ չկա: Տեսնո՞ւմ եք, որ լավ էլ կա, պարզապես ոչ բոլորն ունեն այնպիսի կապեր, որ կարողանան լիարժեքորեն ինքնադրսևորվել այս երկրում…

Կասկածից վեր է՝ հովանավորչություն կա ցանկացած երկրում, նույնիսկ՝ ամենազարգացածներում, բայց քիչ կգտնես երկրներ, ուր այս արատավոր երևույթն այնքան տարածված լինի, որքան Հայաստանում է: Չէ՛, մեզ լա՛վ հասկացեք, մենք պաշտոնյաների հարազատների դեմ ոչինչ չունենք, և միայն այն փաստը, որ նրանք, անկախ իրենց կամքից, արյունակցական կամ հարազատական կապերի մեջ են գտնվում այս կամ այն պաշտոնյայի հետ, դեռ չի նշանակում, որ նրանք ապիկարներ են, բայց դե ասել, որ նրանք բոլորը տաղանդներ են, նույնպես ճիշտ չէր լինի:

Հավանաբար, բոլորդ եք լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի մասին, որը կոչված է ի վերջո կանոնակարգելու պետական համակարգում աշխատատեղերի բաշխման գործընթացը՝ դարձնելով այն ավելի արդար ու թափանցիկ: Խորհրդի նախագահը՝ Մանվել Բադալյանը, առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե խորհուրդն այս, որ ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, կարողացել է դաշտում մթնոլորտ փոխել, ձևավորել քիչ թե շատ արդար դաշտ՝ կադրերի մրցակցության ու դրանց ընտրության գործում: Թե որքանով են համապատասխանում իրականությանն այս պաշտոնյայի պնդումները, գիտե յուրաքանչյուր մեկը, ով առնչվել է սույն խորհրդի հետ՝ փորձելով միանգամայն օրինական ճանապարհով անցնել պետական աշխատանքի. որպես կանոն, գրեթե բոլորը հիասթափվել են: Քիչ չեն դեպքերը, երբ դիմորդը, ցուցաբերելով գրեթե 100%-անոց արդյունք, դուրս է մնացել համապատասխան պետական պաշտոնի համար մղվող պայքարից՝ իր տեղը զիջելով, ասենք, նույնիսկ քննությունների առաջին փուլին չներկայացած մեկին, որը, ինչպես կռահեցիք, որպես կանոն, սերտ կապերի մեջ է գտնվել այս կամ այն պաշտոնյայի հետ:

Հետաքրքիր է՝ Բադալյանին հայտնի՞ են նմանօրինակ դեպքեր, գիտե՞ արդյոք նա, որ այս պարագայում խոսել իր կողմից գլխավորած խորհրդի կողմից կատարված «տիտանական» աշխատանքի արդյունքում գրանցած հաջողությունների մասին, առնվազն պարկեշտ չէ, ու հարկավոր է ավելի սթափ գնահատել ոլորտում տիրող իրավիճակը, վերջապես վերահսկողության տակ առնել համակարգում ահռելի ծավալների հասած կոռուպցիան ու կաշառակերությունը. հենց այս երևույթների արդյունքում է, որ Հայաստանի պետական համակարգն այսօր լավ մենեջմենթի խնդիր ունի, որն ուղղակիորեն կապված է կադրերի ճիշտ ընտրության հետ: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ պետական կառավարման համակարգում կադրերն են որոշում ամեն ինչ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված