Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Իսկ ո՞ւր է Կարեն Ճշմարիտյանը

Վերլուծական

Հայտնի է, որ Հայաստանը դեռևս շատ հնուց աչքի է ընկել խաղողագործության ու գինեգործության հարուստ ավանդույթներով: Մանավանդ խորհրդային շրջանում մեր երկիրն այս ոլորտում հսկայական հաջողություններ գրանցեց՝ հանրահռչակվելով որպես ընտիր գինու օրրաններից մեկն աշխարհում: Անկախության շրջանում, մյուս ոլորտների պես, այս ոլորտն էլ էական հետընթաց ապրեց: Իրավիճակը, թվում էր, շտկման միտումներ է դրսևորում 2000-ականներին, սակայն, ինչպես տեսնում ենք, այդպես էլ չհաջողվեց լիովին վերականգնել անցյալի ողջ ներուժը:

Այս խնդիրը, դատելով ոլորտի մասնագետների ու գործարարների հայտարարություններից, առավելապես սրվել է հատկապես վերջին շրջանում՝ պայմանավորված արտաքին մի շարք անբարենպաստ գործոններով, որոնք իրենց բացասական հետքն են թողնում ոչ միայն գինեգործության, այլև, որ ոչ պակաս կարևոր է, հայրենի կոնյակագործության վրա: Գինեգործների հավաստմամբ՝ իր անբարենպաստությամբ 2015 թվականը բացառիկ էր, ինչի հիմնական պատճառներից մեկը, անշո՛ւշտ, ռուսական ռուբլու սրընթաց անկումն էր. մեր արտադրանքը հիմնականում սպառվում է հենց ռուսական շուկայում և հենց այստեղ տիրող ֆինանսատնտեսական բարդ իրավիճակն է, որ հայ արտադրողներին կանգնեցրել է փաստի առաջ:

Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից կոնյակի արտահանման ծավալները պակասել են շուրջ 15-20%-ով, իսկ արժեզրկումը կազմել է 25%՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական շուկայում մեր ալկոհոլային արտադրանքն ունի հզոր մրցակիցներ՝ թե՛ գնի, թե՛ առաջարկվող որակի առումներով, պարզ է դառնում, որ այս անգամ էլ առանց կառավարության աջակցության անհնար կլինի կասեցնել այն անկումային ընթացքը, որ սկսել է բնորոշ դառնալ այս ոլորտին:

Գինեգործներից շատերն այն կարծիքին են, օրինակ, որ կառավարությունը, չնայած իրական հնարավորություններին, գործնականում «մատը մատին չի տալիս»՝ բարելավելու թե՛ խաղողագործի, թե՛ գինեգործի տնտեսական վիճակը և զբաղված է միայն ավելորդ հարկեր ու տուրքեր սահմանելով, ինչն է՛լ ավելի է վատացնում արտադրողների կացությունը: Խոսքը, մասնավորապես, ակցիզային հարկի մասին է, որը, ստեղծված պայմաններում անկնհայտորեն ավելորդ բեռի է վերածվել մեր գործարարների համար: Վատ է նաև խաղողագործ գյուղացիների դրությունը, որոնցից շատերի աչքերում հուսահատություն է զգացվում. նրանցից շատերը նույնիսկ չեն էլ թաղել խաղողի այգիները՝ համոզված լինելով, որ Հայաստանում խաղողագործությունն այլևս եկամտաբեր գործ չես համարի ու ավելորդ անգամ քրտնել՝ միայն կորուստներ գրանցելու համար, գյուղերում ոչ ոք չի պատրաստվում:

Բայց ամբողջ ցավն այն է, որ, ըստ որոշ գնահատականների, հայրենի կառավարությունը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից կանխատեսել էլ էր, որ նման իրավիճակ է ստեղծվելու և փաստացի ոչինչ չարեց՝ կանխելու այս ամենը, հետևաբար՝ գոնե 2016-ին պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի Հայաստանում անկում չապրի խաղողագործությունը, որի՝ 20%-ով կրճատումն արդեն իսկ ակնհայտ է։

Կառավարությունը պետք է հայտարարի, որ դոտացիա է տալիս եկող տարվա մթերվող խաղողի համար և դրա արժեքի մի մասը սուբսիդավորի, գործարաններին ազատի ակցիզային հարկից և ինտենսիվացնի շուկան: Մեր երկրի տնտեսության պարադոքսներից մեկն այն է, որ ի հակադրություն աշխարհում ընդունված կարգի՝ թեթևացնելու հարկերն ու թույլ տալու մարդկանց շնչել, մենք բիզնեսի համար նորանոր խոչընդոտներ ենք ստեղծում՝սահմանելով ավելորդ հարկատեսակներ, որոնք չնայած կարճաժամկետ կտրվածքով կարող են որոշակի դրական ցուցանիշներ ապահովել՝ պետբյուջեի եկամուտների առումով, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք միայն բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա: Այստեղ պակաս կարևոր չէ հիշել նաև հասարակ խաղողագործ գյուղացիների մասին, որոնք շարունակում են «ճռռալ» զանազան բանկերից վերցրած վարկերի տակ, որոնք որևէ կերպ արդարացված չես համարի. մարդիկ փաստացի զուր տեղը «խրվել» են պարտքերի մեջ, իսկ «թունելի վերջում լույսն այդպես էլ չի երևում»:

Իսկ ինչպե՞ս երևա, երբ, ասենք Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով լավ մասնագետի համարում ունի, փոխանակ իր նախարարությունում զբաղվի երկարաժամկետ տնտեսական ծրագրեր մշակելով, չգիտես, թե ինչով է զբաղված: Չմոռանանք, որ սույն խնդիրը հենց նրա կոմպետենտության դաշտից է, իսկ գինեգործներն ու խաղողագործներն իրենց հուզող հարցերով պետք է ոչ թե զանազան ասուլիսներ գումարեն՝ իրենց ձայնը կառավարություն հասցնելու նպատակով, այլ կարողանան իրենց հուզող խնդիրներով ներկայանալ նախարարություն, ուր լուծում կտրվի նրանց հուզող բոլոր խնդիրներին: Բայց դե ի՞նչ կարող ենք պահանջել առանձին վերցրած նախարարությունից կամ նախարարից, երբ ողջ կառավարության գործունեության տրամաբանությունն է այդպիսին՝ անտարբեր, բանից անտեղյակ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված