Goal.com. Մխիթարյանը՝ լավագույնների թվում
Սպորտ
Goal.com-ը գնահատել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Աուգսբուրգի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գոլ խփած Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով ստացել է 4 միավոր, նույնքան միավոր ունի նաև Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ, խաղն ավարտվել էր դորտմունդցիների առավելությամբ՝ 2:0 հաշվով, ինչի արդյունքում Տուխելի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու