Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

«168 ժամ». Փողոցից խորհրդարան վերադառնալու ժամանակը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Եվս մի քանի օր, և Հայաստանում քաղաքական տարին կավարտվի՝ ավարտելով նաև այն շրջափուլը, որի գագաթնակետը դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Անկախ նրանից, ինչպես այն անցավ, դա արդեն իրողություն է, և ակնհայտ է, որ չի ունենալու հետընտրական զարգացումներ, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվի մինչև վաղը 27 պատգամավորական ստորագրություն հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան:

Զարգացումներ չի ունենալու նաև Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը, որը մարդկանց մարզերից Երևան բերելու, Երևան գալու մոտիվացիա հաղորդելու փոխարեն՝ ինքն է գնում մարզեր: Իսկ հունվարից մեկնարկող քաղաքական կյանքում օրակարգի համար առաջին հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով էլ պայմանավորվելու են խորհրդարանական կառավարման կարգում Ազգային ժողովի ձևավորման սկզբունքներն ու մեխանիզմները: Այն, ինչն իշխանությունը չի կարողացել «անցկացնել» Սահմանադրության նախագծում, փորձելու է անել Ընտրական օրենսգրքի միջոցով: Որքանով կհաջողվի՝ կախված է դիմադրությունից:

Սահմանադրական հանրաքվեին նախորդող ընթացքը ցույց տվեց, որ դիմադրության այն ռազմավարությունը, որն ընտրել էր ընդդիմությունը, մեղմ ասած, չարդարացրեց իրեն:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր, որովհետև սահմանադրական հանրաքվեն կայանալու էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեի՞ն քննարկումների մեջ, թե՞ ոչ:

Նույնը, գուցե ավելի ընդգծված կերպով, վերաբերելու է նաև Ընտրական օրենսգրքին: Այն, այսպես թե այնպես, ընդունվելու է, և եթե ընդդիմությունը կրկին ընտրի «բովանդակության բոյկոտի» տարբերակը, ընդունվելու է ամբողջությամբ իշխանության կամքին ու քիմքին համապատասխան օրենսգիրք: Եվ հակառակը՝ ընդդիմությունը կարող է «դիմադրություն» կազմակերպել՝ ներկայացնելով առաջարկներ, իսկ որ ավելի լավ է՝ Ընտրական օրենսգրքի այնպիսի այլընտրանքային տարբերակ, որը կբացառի բոլոր այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնվում է ամիսներ շարունակ:

Սակայն, հաշվի առնելով այն, որ գոնե մինչև այս պահն ընդդիմությունը շարունակում է ի սկզբանե պարտության տանող մարտավարությունը, քիչ հավանական է, որ նույնը չի կրկնվելու նաև Ընտրական օրենսգրքի դեպքում: Այնպես որ, որքան շատ է ընդդիմությունը գոռում փողոցում, այնքան ավելի շատ է նպաստում իշխանությանը՝ անելու այն ամենայնը, ինչ անհրաժեշտ է վերարտադրության համար:

Կկարողանա՞ն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիրները փոխել որևէ տեղ չտանող պայքարի մարտավարությունը և «փրկել» գոնե Ընտրական օրենսգիրքը, շատ դժվար է ասել: Դա պահանջում է ոչ միայն՝ հանրահավաքային ելույթներ ու կարգախոսներ, այլև՝ տքնաջան աշխատանք, որից մեր ընդդիմադիրները հեռացել են այնքան, որքան իշխանությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված