«Հրապարակ». «Քաղաքակիրթը» ձեռնտու չի. Սամվել Ալեքսանյանը վերադարձել է հին ձևերին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «ամենաչունևոր» գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ներում մի քանի օր է՝ կրկին մեկնարկել է «ապառիկով Ամանոր» ակցիան: Առևտրային ցանցի բոլոր կետերում 200 հազար դրամի չափով առևտուր անելու հնարավորություն են տալիս անձնագրերով և մեկ տարի մարման ժամկետով:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել:
Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Անցած տարի պատգամավորն ավելի «քաղաքակիրթ» տարբերակ էր ընտրել, էժան՝ 21 տոկոսով վարկեր էր տրամադրում Նոր տարվա նախաշեմին. Երևի դա ձեռնտու չի եղել, և Ալեքսանյանը նորից հին ձևերին է վերադարձել»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից