«Տեղ ենք բացում ամենաթողության ու հովանավորչության համար» (տեսանյութ)
Քաղաքական
ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Եթե պետական բյուջեում գումարներ նախատեսված չեն այս նախագծի համար ու հերթական անգամ փորձում են բանակցել միջազգային կազմակերպությունների հետ ու գումարներ բերել, այդ դեպքում անհասկանալի էր Տրանսպորտի և կապի փոխնախարարի նշած 25-250 մլն դոլարի մասին խոսելը: Բավականին մեծ ինտերվալ նշեցիք: Սրանից հետևում է, որ որևէ ռեալ, իրական հաշվարկ չի արվել:
Կարծում եմ՝ որտեղ խառն է մարդկային գործոնը, այնտեղ շատ է կոռուպցիան: Բոլորս էլ գիտենք, ուր շատ բեռներ տեղափոխողները ունենում են մեծ հովանավորներ, և շատ հավանական է, որ նրանք քաշը փոխեն ու օգտվեն այն ճանապարհներից, որտեղով անցնել նրանց չի կարելի: Այս անգամ կրկին տեղ ենք բացում ամենաթողության ու հովանավորչության համար»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից