Գվարդիոլան «Բավարիայի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լքել թիմը
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում: Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականն, իսպանացի մասնագետը գերմանական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ չի երկարաձգի պայմանագիրը և թիմը կլքի գործող պայմանագրի ավարտից հետո:
Գվարդիոլային չի համոզել նույնիս «Բավարիայի» առաջարկած 20 մլն եվրո տարեկան աշխատավարձը:
Մասնագետը համոզված է, որ իր ժամանակը մյունխենյան ակումբում ավարտված է և պայմանագրի երկարաձգումը նպատակահարմար չէ ինչպես իր, այնպես էլ թիմի համար:
Հավելենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2016թ-ի ամռանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու