Հայաստանում կարգելվի ինտերնետ շահումով խաղերի գովազդը
Հասարակություն
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և տարածման այլ միջոցներով արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նախագծերի փաթեթի նպատակն է միասնական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների կամ շահումով խաղերի մյուս տեսակների գովազդի մասով, և սահմանել, որ ինչպես խաղատների մյուս տեսակների, այնպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում գովազդն արգելվում է:
Գովազդը թույլատրվելու է միայն այն դեպքում, երբ խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով, կամ դրանք տեղադրվում են ՀՀ սահմանային մաքսակետերում կամ առնվազն 4 աստղանի որակավորման չափանիշներին բավարարող հյուրանոցներում:
Միասնական մոտեցում ցուցաբերելուց բացի օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի ՀՀ քաղացիներին՝ հատկապես անչափահասներին, հեռու պահել շահումով խաղեր խաղալու մոլուցքից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից