Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Հասանովի ռազմատենչությունը չի բխում նախագահների հնարավոր հանդիպման տրամաբանությունից. քաղաքագետ

Հասարակություն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությունը չի բխում ոչ միայն նախագահների հնարավոր հանդիպման, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած պատկերացումների տրամաբանությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն' անդրադառնալով Զաքիր Հասանովի հայտարարությանն ու սահմանային լարվածությանը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել: Նա նշել է, որ իրենք ավելի խիստ միջոցներ են ձեռարկելու հայկական կողմի նկատմամբ՝ հասցնելով ավելի կործանիչ հարվածներ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ընդառաջ նման հայտարարո ւթյուններն ինչի՞ մասին են խոսում: Արդյո՞ ք փորձ է արվում ձախողել հնարավոր հանդիպումը:

-Նախ մեկ բան արձանագրենք. վերջին շրջանում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսում է Հայաստանի կամ Արցախի նկատմամբ հարվածներ հասցնելու մասին, դրան անմիջապես հետևում է սահմանագծում լարվածության էական աճ: Սա նշանակում է, որ առաջիկայում սահմանագծում նոր սրացումներ են սպասվում: Ինչ վերաբերվում է Հասանովի հայտարարության քաղաքական բաղադրիչին, ապա անշուշտ դա չի բխում ոչ միայն առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած պատկերացումների տրամաբանությունից:

-Սահմանային լարվածությունը մեծացնելով' Ադրբեջանը ի՞նչ խնդիր է լուծում: Արդյո՞ք այս գործընթացում Թուրքիայի ազդեցությունը հավանական է: Հաշվի առնելով, որ Ահմեդ Դավութօղուն Բաքվում Ադրբեջանի զավթողական նկրտումները պաշտպանող հայտարարություն արեց:

-Թուրքիայի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի օրերին իրավիճակն առաջնագծում բավականին սրված էր, իսկ նրա հայտարարությունը մի տեսակ քաջալերող բնույթ էր կրում, ինչու չէ, նաև ուղղորդիչ՝ սահմանագիծը մշտապես լարված պահելու առումով: Թուրքիայում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով խոսելու տարածաշրջանային խաղաղության և կայունության անհրաժեշտության մասին՝ առաջարկելով նաև իրենց ծառայությունները, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քայլերով միայն նպաստում են անկայուն, «թեժ օջախներ» ստեղծելուն:

Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ ստատուս քվոն չի բխում իր շահերից, իսկ հակամարտությունը սառեցված չէ: Առաջնագծում սրացումներ մտցնելով' Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ, իսկ ստատուս քվոյի պահպանումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ գործողությունների վերսկսմանը:

-Այս փուլում ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային հանրությունից :

-Արդեն մի քանի տարի է, միջազգային հանրությունը իրավիճակի լիցքաթափման ու կողմերի միջև վստահություն ստեղծելուն ուղղված առաջարկներ է ներկայացրել, որոնք, ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանը մերժել է:

Խոսքն առաջին հերթին շփման գծից դիպուկահարների դուրս բերմանն ու առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմների ներդրմանն է վերաբերում: Վերջին ամիսների ընթացքում, ևս մի քանի առաջարկներ հնչեցին՝ առաջնագծում տեղի ունեցող մոնիթորինգի հաճախակիացում, դիտորդների թվի ավելացում, սակայն Ադրբեջանը որևէ ձևով չի արձագանքում այդ առաջարկներին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանում և առաջին հերթին շփման գծում երկարատև խաղաղության և կայունության հաստատումը:

Աննա Գզիրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված