Դի՝ բնակարանում
Իրավունք
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ իր հարևանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված և ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1934 թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու ոտքերը կտորներով կապված:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում