Ոսկեպարում ականի պայթյունից տուժած երկու տղամարդկանց ոտքի ամպուտացիա է կատարվել
Հասարակություն
Ոսկեպար գյուղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են 50-ամյա Արշակ Սահակյանը և մոտ 60 տարեկան Արտո Կարապետյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանից:
Մեզ տեղեկացրին, որ Արշակ Սահակյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, կատարվել է աջ ոտքի ստորին երրորդականից ամպուտացիա: Այս պահին բժիշկներն աջ ազդրոսկրի բեկորային կոտրվածքի ուղղում են կատարում: Վիճակը կայուն է, արյունահոսությունը դադարեցված:
Ինչ վերաբերում է մյուս տուժածին, ապա նա գտնվում է Իջևանի ԲԿ-ում: Կատարվել է ձախ ոտքի ստորին երրորդականից ամպուտացիա և ձախ ձեռքի նախաբազկի միջին երրորդականից ամպուտացիա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից