«Ժողովուրդ». Ինչպես են պետական ունեցվածքը «մեջ մեջ անում»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»: Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռևս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն գործարարին:
Օրերս «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ Սախարովի հրապարակում գտնվող Պուշկինի 2 հասցեի շենքի ճակատին գովազդային հսկայական պաստառ է փակցված: Պատմամշակութային այս շենքը, որում տասնամյակներ շարունակ հրշեջ ջոկատն էր տեղակայված, պարզվում է՝ դեռևս 2009 թվականից տրվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Իհարկե, շենքը միանգամից չի տրվել այդ ընկերությանը: Երևանի սրտում գտնվող պատմամշակութային շենքի դիմաց նշված ընկերությունը պարտավորվել է հրշեջների համար նոր շենք կառուցել:
Շենքը կառուցվել է Մյասնիկյան 1 հասցեում, և հրշեջներն էլ տեղափոխվել են այնտեղ: Իսկ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել: Այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականատերերը: Նշված ընկերությունը պատկանում է հայտնի Սամվել Մայրապետյանին և նրա կնոջը' Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը 2008-ից 2014 թվականը ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գևորգյանի սանիկն է»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից