Հոգևորականներն ու երիտասարդները շախմատի միաժամանակյա խաղ անցկացրին (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր‘ դեկտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, որոնց համախմբել էր մեկ հետաքրքրություն‘ շախմատը:
Խաղին մասնակցում էին քահանաներ, զինվորներ, հաշմանդամներ, երիտասարդներ՝ թեմի երիտասարդաց միություններից, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդից, Երևանի շախմատի դպրոցներից, ՀՀ ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից, «Փոքր Մհեր» կրթահամալիրից և այլ ուսումնական հաստատություններից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ‘ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս մրցաշարը, ինչը ժամանակի ընթացքում լուրջ փոփոխություններ է կրել: Առաջին տարում մասնակցում էր ընդամենը 10 հոգի, իսկ այսօր արդեն մասնակիցների թիվն անցել է 40-ից:
Տեր Պետրոսը ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ շախմատի ֆեդերացիային:

Մենք զրուցեցինք նաև խաղի մասնակիցներից մեկի հետ, ով թեպետ երկար ժամանակ զբաղվել է շախմատով, բայց կյանքի այլ ուղի է ընտրել և հեռացել սպորտաձևից. ՀՀ ՊՆ Ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Հրանտ Ավագյանը մեզ պատմեց, որ ինքն առաջին կարգի որակավորում ունի, բայց որոշել է ընտրել ռազմական ուղին:
«Կյանքի բերումով՝ ուղիս այնպես դասավորվեց, որ թողեցի շախմատը, անցա ռազմական ուղղության: Շախմատը կարևոր է մտքի զարգացվածության մակարդակը բարձրացնելու առումով, խորացնում է մարդու տրամաբանությունը, օգնում է մաթեմատիկական հաշվարկների և կյանքում առաջ քայլ տեսնելու գործում»,- մեզ հետ զրույցում ասաց մրցաշրջանի մասնակիցը՝ հույս հայտնելով, որ բարձր տեղ կգրավի:

Մրցույթը վարեց միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
Նշենք, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ Ս. Աբգար արքայի տոնին նվիրված շախմատային այս խաղը կազմակերպում են ԱՀԹ երիտասարդաց միությունները:





















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ