Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Երբ կոծկելն այլևս անհնար է…

Վերլուծական

Արտագաղթն այն քիչ թեմաներից մեկն է, հավանաբար, որի մասին ամենաշատն է գրվել ու խոսվել: Երբ փորձում ես ի մի բերել այս աղետալի երևույթի վերաբերյալ դաշտում առկա պաշտոնական ու ոչ պաշտոնական վիճակագրությունը և ամենատարբեր հետազոտությունների արդյունքները, հասկանում ես, որ տարեցտարի Հայաստանը հետևողականորեն դատարկվում է, ու այս ամենի վերջն այդպես էլ չի երևում: Ամենատարբեր պատճառներով այսօր մարդիկ լքում են երկիրը՝ ով ինչպես կարող է, ու թվում է՝ պետությունը դատարկելու քաղաքականությունը մեր իշխանությունների ռազմավարական ծրագիրն է, այլապես սթափ միտքը չի կարող բացատրություն գտնել երևույթի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությանը:

Ըստ փորձագիտական գնահատականների՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթի 3 ալիք է նկատվել: Առաջին երկուսը նկատվել են 1991-1994 թթ. և 1999-2001 թթ., իսկ երրորդը սկսվել է 2009-ի վերջին և շարունակվում է մինչ այժմ: Բոլորիս է հայտնի ազգակործան այս երևույթի հիմնական դրդապատճառների մասին՝ տնտեսական անկում, իշխանության նկատմամբ վստահության նվազում, անհավասարության աճ, պետական ավանդույթների բացակայություն և այլն:

Հետաքրքրականն այս ամենում այն է, սակայն, որ Հայաստանի տնտեսությունից գրեթե ոչնչով չտարբերվող տնտեսություն ունեցող բազմաթիվ երկրներից, որքան էլ տարօրինակ հնչի, արտագաղթի նման հոսք չի նկատվում: Դիտարկել երկրում վխտացող կոռուպցիան որպես արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ևս չի կարելի, քանի որ, օրինակ, հարևան Ադրբեջանում և նախկին մի քանի այլ երկրներում չնայած նույն կոռուպցիայի մակարդակն ավելի բարձր է, սակայն այս երկրներից նկատվող արտագաղթի մակարդակը շատ ավելի նվազ է, քան մեզ մոտ: Իսկ որ այս՝ արդեն վաղուց ազգային աղետի վերածված երևույթը գնալով է՛լ ավելի է խորանում, փաստում է նույնիսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այս գերատեսչության կողմից անցկացված վերջին հետազոտության արդյունքների՝ 2015-ի առաջին 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության, կամ որ նույնն է' սպառման ծավալը: Հիմա ոմանք կարող են մտածել՝ ի՞նչ կապ ունի հանապազօրյան մեր թեմայի հետ: Խնդիրն այն է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում. այսքանից հետո խոսել Հայաստանի ավելի քան 3 մլն բնակչության մասին, կարծում ենք, երեսպաշտություն կլիներ: Եթե օբյեկտիվորեն խոսելու լինենք, ապա մեր երկրում, այսօրվա դրությամբ, բնակչության իրական թվաքանակը չի կարող գերազանցել 2,4 մլն-ը, ինչը, սակայն, հետևողականորեն թաքցվում է իշխանությունների կողմից: Իհարկե, մեղադրել նրանց բացառապես սուտ խոսել սիրելու մեջ, սխալ կլիներ, քանի որ հասկանում ենք՝ պատերազմող երկիր ենք ու թշնամիներին ավելորդ անգամ հոխորտալու առիթ չենք ցանկանում տալ, բայց հասկանալի է նաև, որ այս ամենի վրա «աչք փակելն» ու լայն ժպիտով ձևացնելը, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, նույնպես այլևս անհնար է, և հարկավոր է ելքեր փնտրել: Երկրին պատուհասած աղետի իրական ծավալների մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար բավական է նույնիսկ դուրս գալ մայրաքաղաք Երևանի սահմաններից. իսկույն հանդիպում ես մեռած կյանքի նշույլների: Այսօր Հայաստանի' քիչ թե շատ խիտ բնակեցված միակ բնակավայրը Երևանն է մնացել, իսկ շրջաններն ու գյուղերը վերածվել են բնակավայր-ուրվականների:

Երկրում ստեղծված վատթար իրավիճակի հիմնական պատճառներից մեկը (եթե ոչ ամենահիմնականը), անխոս, իշխանությունների նկատմամբ ժողովրդի շրջանում բացակայող հավատն է, հավատը, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: Նման անկումային տրամադրությունների խորացմանը նպաստում է նաև ամեն մի կեղծված ընտրություն, հանրաքվե և այլն. մարդիկ դադարել են հավատալ արդարությանը, հոգնել են իշխանությունների սին ու դատարկ խոստումներից, և թվում է' այս ամենը չունի վերջ: Մարդկանց մեջ կորում է ցանկությունը՝ մնալու այստեղ ու պայքարելու, քանի որ դրա մեջ այլևս իմաստ չեն տեսնում:

Ամեն դեպքում, կարծես այսօր ինչ-որ համատարած գիտակցում կա, որ այսպես այլևս անհնար է առաջ ընթանալ։ Ստեղծված իրավիճակը չի կարող ձեռնտու լինել նույնիսկ ամենաեսասեր չինովնիկներին ու մեծահարուստներին, քանի որ նույնիսկ այդպիսիք հասկանում են, որ ազգաբնակչության աղքատացումն ու արտագաղթը բացասաբար են ազդում իրենց եկամուտների վրա։ Բացի այդ' եթե ժամանակին իշխանության համար չափավոր արտագաղթն ընդունելի էր (քանի որ բողոքող զանգվածը Հայաստանում պակասում էր՝ նվազեցնելով իշխանափոխության վտանգը), ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ չնայած արտագաղթին՝ բողոքը ոչ թե նվազում է, այլ մեծանում, որովհետև պետական մեքենային ու նրանց շրջապատին պահելու բեռն ընկել է ավելի քիչ թվով քաղաքացիների ուսերին, հետևաբար և դարձել է՛լ ավելի ծանր ու անտանելի: Թե որքան կպահպանվի այս վիճակը, դժվար է ասել, բայց որ այն իրոք կրիտակական է, այլևս անհերքելի իրողություն է:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված